Jun 14

Կանանց 5 հայտնի դիմանկար շարֆով

«Արտույտի» շարֆերն երկու տարուց ավել է ցուցադրում են, թե արվեստի ստեղծագործությունն ինչպես կարող է հայտնվել նորաձևության ոլորտում։ Այսպիսի շատ այլ օրինակների պարբերաբար անդրադառնում ենք մեր բլոգում։ Այս անգամ փորձեցինք պատկերացնել հակառակը. գտնենք այն արվեստի ստեղծագործությունները, որոնցում պատկերված կերպարները շարֆ են կրում: Հետաքրքիր է, թե ինչ խնդիրներ կարող է լուծել շարֆը ողջ կտավի գունային, կոմպոզիցիոն ու […]
Read more
May 20

Մետաքս. փաստեր կայսերական գործվածքի մասին

Մետաքսը հայտնագործվել է Չինաստանում՝ մ.թ.ա. 2700 թվականին.: Հնում մետաքսե հագուստն այնքան բարձր էր գնահատվում, որ դրա համար վճարում էին միմիայն ոսկով: Իմիջիայլոց, երբեմն մետաքսն ինքնին հանդիսանում էր վճարման միջոց: Իսկ Չինաստանում մետաքս կարող էին կրել միայն կայսրերը: Երկար տարիներ հենց այս երկրին էր պատկանում մետաքսի արտադրության մենաշնորհը: Չինացի մետաքսագործները խնամքով թաքցնում էին մետաքսի մշակման գաղտնիքը: […]
Read more
Apr 21

Զահա Հադիդ․ ճարտարապետական հայացք նորաձևությանը

Ժամանակակից ամենայուրահատուկ ճարտարապետներից մեկն էր աշխարհահռչակ Զահա Հադիդը։ Այս բացառիկ կինը ծնվել է 1950թ․ և որոշել դառնալ ճարտարապետ արդեն 11 տարեկան հասակում։ Նրա ճարտարապետությունը բնութագրվում է որպես մի առանձին մոլորակ, իսկ ահռելի ափերով այն ձևերը, որոնք նա ստանում է՝ ոչ երկրային։ 1979թ-ին Հադիդն արդեն սեփական ճարտարապետական ընկերություն ուներ Լոնդոնում։ Նա հեղինակել է Գլազգոյի Ռիվերսայդի տրանսպորտի […]
Read more
Mar 20

Կարլ Լագերֆելդ․ նորաձևության կայսրը

Կարլ Լագերֆելդը թերևս ամենահայտնի և ճանաչված մոդելավորողն է, ում հաջողվեց սեփական կերպարը դարձնել խորհրդանիշ, և ում հայացքները նորաձևության աշխարհում ամենաորոշիչն էին։ Սառը, պահանջկոտ, նպատակասլաց մարդ, ով հստակ գիտեր, թե ինչ է ուզում կյանքից։ Արդյո՞ք մենք իսկապես ճանաչում էինք այս առեղծվածային մարդուն։ Նա հայտնի է որպես գերմանացի մոդելավորող, դերասան և լուսանկարիչ, ֆրանսիական հանրահայտ «Շանել» նորաձևության տան, […]
Read more
Feb 11

Արվեստ և նորաձևություն․ նոր հայացք դասական արվեստին՝ Լուի Վիտոնի և Ջեֆ Կունսի կողմից

Ֆրանսիական ամենահայտնի նորաձևության տներից մեկը՝ Լուի Վիտոնը, հայտնի է ժամանակակից արվեստագետների հետ ունեցած իր համագործակցություններով։ Կարելի է ասել, որ ժամանակակից համագործակցությունների ալիքը նորաձևության աշխարհում վերսկսվել է հենց Լուի Վիտոնի շնորհիվ։ 1997թ․ այս նորաձևության տան ղեկավարումն իր ձեռքը վերցրեց Մարկ Ջեքոբսը։ Այն ժամանակ սա աքսեսուարների բավական կոնսերվատիվ բրենդ էր։ Վերջինս թողարկեց նոր հավաքածու՝ համագործակցելով ժամանակակից ամերիկացի […]
Read more
Jan 30

Փոփ արտ և նորաձևություն․ համարձակ և նրբաճաշակ միևնույն ժամանակ

Փոփ արտը կերպարվեստի նեոավանգարդիստական ուղղություն է (բառացի՝ հանրամատչելի արվեստ)։ Այն մասսայական մշակույթի պատկերներով աշխատող գեղարվեստական ուղղություն է։ Փոփ արտի ստեղծագործություն կարող են լինել կոմիքսները, տարատեսակ գովազդները, պաստառները, փաթեթավորումներն ու տարբերանշանները: Այս ուղղության նպատակը «բարձր» արվեստի և «ցածր» մշակույթի միջև սահմանների բացումն է՝ հակազդելով աբստրակտ արվեստին, միևնույն ժամանակ կապ ունենալով դադաիզմի և սյուրռեալիզմի հետ: Այն տարածում […]
Read more
Dec 16

Արվեստ և նորաձևություն․ մահվան էսթետիկան շարֆերում

1990-ական թվականները նշանավորվեցին ժամանակակից արվեստի և նորաձևության ոլորտում նոր հզոր անունների ի հայտ գալով։ Այսպես, երկու տաղանդավոր բրիտանացիներ Դեմիեն Հյորսթը և Ալեքսանդր Մակքուինը համընթաց քայլերով սկսեցին իրենց կարիերան, իսկ 2013 թվականին նաև տեղի ունեցավ այս երկուսի հիանալի համագործակցությունը։ Ալեքսանդր Մակքուինի ստեղծագործական նախասիրությունները ծնողների կողմից ընդունվում էին ոչ միանշանակ։ Սակայն արդեն դպրոցն ավարտած պատանու կամքն անդրդվելի […]
Read more
Nov 27

Արվեստ և նորաձևություն. սյուրռեալիստական հագուստ խենթերի համար

Հաճախ արվեստի և նորաձևության պատմության մեջ երջանիկ պատահականությամբ, թե ճակատագրի բերումով իրար են հանդիպում տաղանդներ, որ ոգեշնչում և փոխլրացնում են միմյանց: Այդպես, իր ժամանակների մեծագույն դիզայներ Էլզա Սկիապարելին, ում հաջողվեց ամենօրյա դեֆիլեն վերածել վառ շոուի, ով առաջինն «օրինականացրեց» բիժուտերիան, ստեղծեց կանանց համար առաջին գործված սվիտերների հավաքածուն և, ի վերջո, կանանց նվիրեց բիկինի կրելու ազատությունը, հանդիպեց Սալվադոր Դալիին՝ […]
Read more
Nov 09

Շարֆ. ընդմիշտ նորաձև աքսեսուար

Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում կան աքսեսուարներ, որոնք օգնում են ամբողջացնել տեսքը, ստեղծել իր սեփական անկրկնելի ոճը: Բավական է ասել՝ միշտ նորաձև, հարմարավետ, եթերային, գեղեցիկ, նուրբ և մտքին եկած առաջին աքսեսուարը շարֆն է: Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես գործվածքի մի կտորը կարող է վերածվել այդչափ բազմազան ու նորաձև աքսեսուարի: Ըստ շատ ու շատ դիզայներների այսօր անհնար […]
Read more
Oct 12

Գունային համադրություններ. ամենօրյա տեսքը՝ արվեստի ստեղծագործություն

Մեր կենսակերպը, նախասիրությունները, սովորություններն ու ճաշակը ուղիղ կերպով արտահայտվում են հագուստի մեջ և շատ բան ասում մեր մասին: Հետևաբար՝ ճիշտ իմիջը մեր այցեքարտն է, իսկ ճիշտ իմիջի հիմքը՝ գրագետ համադրված կերպարը: Բոլորս ձգտում ենք ունենալ կերպար, որը կլինի գրագետ, նորաոճ և չի հակասի մեր նախասիրություններին ու ճաշակին: Հաճախ կարիք է լինում դուրս գալ մեր կոմֆորտի […]
Read more
Showing 10 of 21 posts