Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առաջին թանգարանը հիմնադրվել է 1869 թ.՝ Տ. Տ. Գևորգ Դ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, այն հանդիսանում է Հայաստանի Հանարապետության առաջին պաշտոնական թանգարանը: Տարիների ընթացքում Սուրբ Էջմիածնում ստեղծվել են նոր թանգարաններ, և այսօր Մայր Աթոռի թանգարանային համալիրի մաս են կազմում հետևյալ կառույցները՝ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան (1869), «Խրիմյան» թանգարան (1896), Հին Վեհարանի թանգարան (1971), Նոր Վեհարանի թանգարան (1965), «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն (1982), Ռուբեն Սևակի թանգարան (2013):
Համաշխարհային կրոնա-եկեղեցական կենտրոններից մեկը հանդիսացող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանային հավաքածուն ձևավորվել է դարերի ընթացքում: Սուրբ Էջմիածնի թանգարանային հավաքածուն կազմում է շուրջ 5.000 թանգարանային առարկա: Թեև Մայր Աթոռում պահպանվող և ցուցադրվող բարձրարվեստ ստեղծագործությունները կազմում են հայոց ազգի պատմամշակութային հարուստ ժառանգության շատ փոքր մասը, այդուհանդերձ այդ հավաքածուն իր աշխարհագրական և ժամանակագրական տարողությամբ, իրավամբ, հանդիսանում է հայոց քրիստոնեական մշակույթի և եկեղեցական արվեստի ինքնատիպ և յուրօրինակ հանրագիտարան: Թանգարանի հավաքածուի մեջ ներառված են նաև հայ և օտարերկրյա նկարիչների գեղանկարներ, քանդակներ, գորգեր, դրամագիտական, հնագիտական առարկաներ:Մայր Աթոռի թանգարաններում թեև գործում է մշտական ցուցադրություն, սակայն թանգարանային առարկաները տեղաբաշխված են որոշակի թեմատիկ խմբավորմամբ, ըստ այդմ՝ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում ցուցադրված են Հայոց Եկեղեցու կարևոր սրբությունները, մասանց պահարանները, եկեղեցական արվեստի մետաղյա այլ ստեղծագործություններ, Գանձատանը՝ խորանի վարագույրներ և եկեղեցական զգեստներ, ձեռագրեր, սրբապատկերներ, գորգեր, հնագիտական առարկաներ, Նոր Վեհարանի, «Խրիմյան» և Ռուբեն Սևակի թանգարաններում՝ գեղանկարներ, Հին վեհարանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ կապված անձնական իրեր, պատկերներ:
Գնեք հավաքածուն
-
Silk scarves
Silk Scarf “Embroidered motif of 19th century church gown”
69,900AMD
Add to cart
Add to cart
Quick View
-
Sale!
Ties and Pocket SquaresTie and Pocket Square Set “Samples of Ornaments”
Original price was: 91,800AMD.81,900AMDCurrent price is: 81,900AMD. -
Ties and Pocket Squares
Handmade Silk Jacquard Tie “Gospel Binding”
59,900AMD
Add to cart
Add to cart
Quick View
-
Ties and Pocket Squares
Silk Twill Pocket Square “Gospel Binding”
31,900AMD
Read more
Read more
Quick View
-
Cashmere
Cashmere Scarf “Old Veharan murals”
75,900AMD
Add to cart
Add to cart
Quick View
-
Cashmere
Cashmere Scarf “Chasuble”
75,900AMD
Add to cart
Add to cart
Quick View
-
Wool
Men’s Wool Scarf “Old Veharan murals”
59,900AMD
Read more
Read more
Quick View
-
Wool
Men’s Wool Scarf “Gospel Binding”
59,900AMD
Read more
Read more
Quick View
-
Bracelet
Bracelet “Tray”
12,900AMD
Read more
Read more
Quick View
-
Bracelet
Bracelet “A Fragment of a Curtain”
12,900AMD
Add to cart
Add to cart
Quick View
-
Bracelet
Bracelet “Parzatumar”
12,900AMD
Add to cart
Add to cart
Quick View
-
Bracelet
Bracelet “Curtain”
12,900AMD
Add to cart
Add to cart
Quick View